Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 
  • Մեր մշակույթի շքեղ պալատից ելնում ու մտնում ենք օտար խաշնարածի փարախը

    Մեր մշակույթի շքեղ պալատից ելնում ու մտնում ենք օտար խաշնարածի փարախը

    06.12.2013| 11:54
    ՈՒրախանալու առիթ կար` ընկերներով հավաքվել էինք դրախտի պատկերով չափագծված ու ինքն իր մեջ ճարպակալած մի գողտրիկ խորտկարանում: Դուդուկի մելամաղձն իր հունի մեջ դանդաղ մարմրում էր: Խորտկարանի գաղտնիքակուլ հետնախորշերում ինչ-որ աղջիկներ էին շրջում կիսամերկ, հարեմների վավաշոտ բույրով օծված ինչ-որ տնքոցներ էին լսվում կողքի բացուխուփ սենյակներից, տարաշխարհիկ գույն ու շշուկով ինչ-որ անըմբռնելի տեսիլքներ էին արթնանում-շուլալվում ժամանակի ոտուփեշին, և այդ ժամանակն ասես իր հունից փախչում ու փոշիանում էր ունայնության հակառակ երեսին:
  • Յանուկովիչը` մի նոր Ստալին

    Յանուկովիչը` մի նոր Ստալին

    06.12.2013| 11:50
    ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որն ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդն է, ժողովրդին կոչ է արել պայքարել մինչև վերջ և հասնել իշխանափոխության: Տիմոշենկոյի խոսքով՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչը թքած ունի բոլորի վրա և իշխանությունը պահելու համար ունակ է ամեն ինչի:
  • «Գրագետ պայքարի բանալին հին կաղապարներից ձերբազատվելն է»

    «Գրագետ պայքարի բանալին հին կաղապարներից ձերբազատվելն է»

    06.12.2013| 11:48
    irates.am-ը ԱՄՆ-ում բնակվող քաղաքագետ, Վաշինգտոնում ՀՀ նախկին դեսպանորդ-նախարար Արմեն Խարազյանից հետաքրքրվեց, թե որպես քաղաքագետ, ինչպես է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող հակապուտինյան ակցիաներին, ինչի՞ կարող են դրանք հանգեցնել: Ի՞նչ քայլեր պետք է արվեն ավելի գրագետ պայքար տանելու համար այդ ուղղությամբ:
  • Աղվան Հովսեփյանը ներկայացրել է

    Աղվան Հովսեփյանը ներկայացրել է

    06.12.2013| 11:47
    Միասնական քննչական կոմիտե ստեղծող Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է, որ ներկայացվել են օրենսդրական անհրաժեշտ փաստաթղթերը կոմիտեն ստեղծելու համար:
  • Արտգործնախարարները կշարունակեն հանդիպումները

    Արտգործնախարարները կշարունակեն հանդիպումները

    06.12.2013| 11:45
    ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` նշելով որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են դարձյալ հանդիպել 2014 թ. սկզբին, և կշարունակեն բանակցությունները բարձր մակարդակով:
  • 2013-ի վերջին այցը տարածաշրջան

    2013-ի վերջին այցը տարածաշրջան

    06.12.2013| 11:43
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն դեկտեմբերի կեսերին:
  • ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարները Կիևում

    ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարները Կիևում

    06.12.2013| 11:40
    Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը մասնակցում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: Իր ելույթում նա ասել է. «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը Վրաստանի և Մոլդովայի բնակչությանն օգնելու համար»: Նուլանդը ուշադրություն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և ասել է, որ ԵԱՀԿ-ն պետք է նպաստի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև երկխոսության վերականգնմանը:
  • Երիտասարդները սովորեցնում են գյուղացիներին ինչպես բերրիացնել հողը

    Երիտասարդները սովորեցնում են գյուղացիներին ինչպես բերրիացնել հողը

    06.12.2013| 11:39
    Մեկ ամիս շարունակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարբեր գյուղերում (Ոսկեվազ, Աղավնատուն, Սասունիկ և այլն) իրականացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը՝ որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրը։ Ծրագրի համակարգող Հովսեփ Ագանյանցը նշում է, որ իրենց հիմնական նպատակն էր նվազեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի ռիսկերը, ինչպես նաև առաջարկել արդյունավետ և քիչ ծախսատար մեթոդներ, որոնք կնպաստեն արդեն իսկ դեգրադացված հողերի վերականգնմանն ու արդյունավետ օգտագործմանը։
  • Ընդունիր ուրիշի  վիշտը, ինչպես քոնը

    Ընդունիր ուրիշի վիշտը, ինչպես քոնը

    06.12.2013| 11:29
    1989 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 9-ին բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի աղջկաս հետ Լենինականի գերեզմանոցում էինք: Սեփական ջերմոցում աճեցրած հինգ հարյուր մեխակները իմ ձեռքերի վրայից աղջիկս վերցնում և դնում էր… Գերեզմանոցի թարմ շիրիմները տարբերվում էին հներից ոչ միայն իրենց արտաքին տեսքով, այլև 1988 թվի գրությամբ: Գերեզմանոցում բոլորը լուռ խնկարկում էին իրենց հանգուցյալների հիշատակը: Երբ վերջին ծաղիկը աղջիկս դրեց մի մանկան գերեզմանին, ինձ մոտեցավ մի տեղացի և ասաց. -Երևում է, դուք տեղացի չեք, երևի բարեկամ էլ չունեք, բայց ծաղիկ եք դնում բոլոր թարմ շիրիմներին:
  • «Եթե հրեաներն ու հայերը ապրել չսիրեին,  մենք վաղո՜ւց չքացած կլինեինք երկրի երեսից»

    «Եթե հրեաներն ու հայերը ապրել չսիրեին, մենք վաղո՜ւց չքացած կլինեինք երկրի երեսից»

    06.12.2013| 11:24
    Լինա Գոնչարսկայայի հրապարակմանն ուշադրություն հրավիրեց մեր երաժշտական մեկնաբան Դանիել Երաժիշտը, և այն լավագույն դեպքում պիտի թարգմանվեր թերթի համար։ Սակայն տեքստը սոսկ և, առավել ևս, սովորական հարցազրույց չէ։ Վեր է... Անբարու ¥չասեմ չարի¤ և ճշմարիտ բարու մի «երկխոսություն» է սա, ուր մանկության տարիների հեքիաթների պես հաղթում է բարին։ Բայց հեքիաթ չէ սա, սա զուտ իրողություն է` օրերս տեղի ունեցած։